Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Քեզ համար հարմարավետ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով և ներկելով նավթով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 որ ասում է. “Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ”, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:14
13 Խաչաձեւ Հղումներ  

արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։


«Միայն ձե՞զ համար կլինի ժամանակ՝ գմբեթավոր տներում բնակվելու, իսկ իմ տունն ավերակ է»։


Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։


«Աղյուսները թափվեցին, բայց եկեք քար տաշենք, մայրիներ ու եղևնու ծառեր կտրենք և մեզ համար աշտարակ կառուցենք»։


Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։


Մեղսասերը խնդում է գժտություններով,


Մեծ սրահը երեսապատեց մայրու փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմավենիներ ու շղթայաձև զարդեր։


Սա իր պոռնկության մեջ ավելի առաջ գնաց. քաղդեացի տղամարդկանց պատկերող որմնանկարներ տեսավ՝ վրձնով նկարված,


Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ