Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Իմ ժառանգությունն ինձ համար դարձավ անապատի առյուծ, իր ձայնը բարձրացրեց ինձ վրա, դրա համար էլ ատեցի նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իմ ժառանգությունն ինձ համար անտառում առյուծի պես եղավ. նա իր ձայնը բարձրացրեց ինձ վրա. ուստի ես ատեցի նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 12:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։


«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։


Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։


Նրանց բոլոր որդիները պատրաստվեցին իբրև առյուծներ, իբրև առյուծի կորյուններ.


Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։


Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։


Բացահայտեց իր պոռնկությունը և ի ցույց հանեց իր ամոթը։ Եվ իմ հոգին նրանից հեռացավ, ինչպես որ նրա քրոջից էր հեռացել։


Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։ Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ