Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Զորությունների Տերը երդվեց իր բազկով. «Քեզ լցնելու եմ զորքով՝ իբրև մորեխով, նրանք իջնելու են քեզ մոտ և աղաղակ են բարձրացնելու քեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։


քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։


Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց,- քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր,-


Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։


Կտրե՛ք նրա Անտառները,- ասում է Տերը,- քանզի նրանց հաշիվը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից ավելի են բազմացել, նրանց թիվ չկա։


Նրանք գալիս էին իրենց հոտերով, բերում էին իրենց վրանները և մորեխի պես բազմությամբ վրա էին հասնում։ Նրանց և նրանց ուղտերին թիվ չկար։ Հասնում էին Իսրայելի երկիրը և ապականում այն։


Չկոտորվեցին ազգերը, Որոնց մասին ասել էր Տերը։


Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ