Քանի որ այսպես է ասում Տեր Տերը. «Այն քաղաքից, որից հազարավորներ էին ելնում, կմնան հարյուրը, և որից հարյուրավորներ էին ելնում, կմնան տասը Իսրայելի տան համար»։
անապատից հանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկյուններին. տունը փլվեց քո զավակների վրա, ու նրանք վախճանվեցին։ Միայն ես փրկվելով եկա քեզ պատմելու»։
Միայն մեկին պիտի թողնեմ իմ զոհասեղանի մոտ, որպեսզի նվաղեն նրա աչքերը, և հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր մնացյալ անդամներն ընկնելու են մարդկանց սրով։
Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։