Ա Պետրոս 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։ |
Բացե՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ պահպանում է արդարությունը, պահպանում ճշմարտությունը,
Բայց դու, ո՛վ իմ ծառա Իսրայել, ո՛վ Հակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զավակ, որին սիրեցի,
Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց. խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար և դժվարը՝ դյուրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։
Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։
Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։
Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս,
«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։
Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։
Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։
ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մեջ՝ ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»։
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։
Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։
Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։
Սակայն Տերը բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո բոլոր ազգերից ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։
որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։
Նրանք իրենց եղբայրների մեջ երկրից բաժին չպետք է ունենան. Տերն է նրանց բաժինը, ինչպես ասաց նրանց։
Իսկ ձեզ Աստված վերցրեց ու հանեց երկաթե հնոցից՝ Եգիպտոսից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչ որ ե՛ք այսօր։
Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես և պատկանում ես Տիրոջը՝ քո Աստծուն, և Տերը՝ քո Աստվածը, քեզ ընտրեց՝ երկրի վրա ապրող մնացած բոլոր ազգերից՝ լինելու իր սեփական ժողովուրդը։
նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ Հիսուս Քրիստոսին հնազանդվելու և նրա արյան հեղումով ցողվել-մաքրվելու համար։ Շնորհը և խաղաղությունը թող շատանան ձեզ վրա։
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
և մեզ թագավորությանն արժանի դարձրեց, Աստծու և իր Հոր քահանաներ. և նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. Ամեն։
Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։
Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։