Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 26:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Բացե՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ պահպանում է արդարությունը, պահպանում ճշմարտությունը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 26:2
25 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Հոգիս փափագեց ամեն ժամ ցանկանալու քո իրավունքները։


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։


Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն, որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։


Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։


Բոլոր ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, թագավորները՝ քո փառքը, և դու նոր անունով ես կոչվելու, որ Տերն է անվանելու։


օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։


Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։


Արդարությամբ պիտի շենանաս։ Հեռո՛ւ կանգնիր անիրավից, որ ահ չունենաս, և դողը քեզ չբռնի։


Քաղցեցին և ծարավեցին, Եվ նրանց հոգիները նվաղեցին իրենց ներսում։


Դուք կլինեք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Այս ամենը հաղորդի՛ր Իսրայելի որդիներին»։


Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, ու երկրի թագավորներն իրենց գանձերը նրան են բերելու։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ,


Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։


Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում գրելու ձեզ մեր ընդհանուր փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ և աղաչել, որ պայքարեք հավատի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց սրբերին.


Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։


Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։


Պանդուխտ եմ ես երկրում. Մի՛ թաքցրու պատվիրաններդ ինձնից։


Աստծով պիտի արդարանա և փառավորվի իսրայելացիների ամեն մի սերունդ»։


Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։


Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։


փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի, մինչև լույսի պես չծագի նրա արդարությունը, և փայլակի պես չբոցավառվի նրա փրկությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ