Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 3:17
19 Խաչաձեւ Հղումներ  

Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։


Երեսս շուռ եմ տալու նրանցից։ Պղծելու են իմ սրբարանները, անխտիր մտնելու են դրանց մեջ, պղծելու են


Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։


Այն մարդը, որ պղծվել է, բայց չի մաքրվում, թող վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա Տիրոջ սրբարանն է պղծել, սրսկման ջուր չի սրսկվել նրա վրա, անմաքուր է։


Դպրապետին՝ ինչպես «անցած ժամանակների մասին»-ը։ Ասափի վկայությունը։ Սաղմոս եթովպացիների մասին


Ես նրա դեմ կդարձնեմ իմ երեսը և նրան կվերացնեմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զավակներից տվեց իշխանին՝ պղծելով իմ սրբարանը և անարգելով ինձ նվիրվածների անունը։


Եվ այս ամենը դու հանդուրժում ես, Տե՛ր, լռություն ես պահում ու սաստիկ նվաստացնում մեզ։


Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։


Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։


Վախեցավ և ասաց. «Ահազդու է այս վայրը, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»։


Քո ժողովրդին, Տե՛ր, խոնարհ դարձրին Եվ չարչարեցին քո ժառանգությունը։


Եվ իմ Աստծու տան հանդեպ իմ ունեցած սիրուց մղված, բացի սրբությունների տան համար իմ նվիրած ոսկուց ու արծաթից, տվեցի նաև


Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։


Ես պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Երբ հասնի ժամը, ես պիտի դատեմ ուղղությամբ։


Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։


Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ