ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կանչեմ անունը Տիրոջ։ Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև. |
Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։
Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։