9 Եվ կանչեմ անունը Տիրոջ։ Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև.
9 Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։
Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։
Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։
Հաստա՛տ իմացիր, որ Աստծու բոլոր խոսքերն ընտիր են, և նա իր երկյուղածների վերակացուն է։
սնոտի ու խաբեական գործեր են դրանք. իրենց այցելելու ժամանակ կորստյան են մատնվելու։
գովերգելու նրա փառքը, մենք՝ Քրիստոսին առաջինը հուսացողներից։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։