ՀՈԲ 26:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։ |
Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։
Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես և չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։
Նրա պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ, և այնտեղ էր ծածկված նրա զորությունը։
«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։
Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։