Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 36:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Իսկ դու կիմանա՞ս ամպերի սփռվելը կամ նրա վրանի չափերը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 36:29
19 Խաչաձեւ Հղումներ  

Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝ Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։


Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։


Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,


Որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։


Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։


Նաև ամպերը թացությամբ է լցնում և իր լուսավոր փայլակները նրանց մեջ տարածում։


Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ կատարյալի սքանչելիքները։


Ամպերն ո՞վ է իմաստությամբ հաշվում, և երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,


Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր,


Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։


Քո սաստելուց նրանք փախչում են, քո որոտի ձայնից հետ են գնում սարսափած։


Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։


Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։


Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։


Լեռները քեզ տեսան և դողացին, ջրհեղեղները հոսեցին. անդունդը տվեց իր ձայնը և դեպի վեր բարձրացրեց ձեռքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ