Բոլոր հավաքվածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորները հնչում էին մինչև ողջակեզների մատուցման ավարտը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 96:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա. Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր։ |
Բոլոր հավաքվածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորները հնչում էին մինչև ողջակեզների մատուցման ավարտը։
Երբ ողջակեզների մատուցումը վերջացրին, թագավորն ու բոլոր քահանաները խոնարհվեցին և երկրպագություն արեցին։
Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Գովաբանում եմ քեզ, Տե՜ր, որովհետև ընդունեցիր ինձ Եվ չթողեցիր, որ թշնամիներս ուրախանան վրաս։
Զարդերից ամենաընտիրներն են գործածել՝ հպարտանալու համար, դրանցից իրենց պաշտամունքի կուռքերն ու պատկերներն են պատրաստել։ Դրա համար էլ դրանք նրանց համար պղծության առարկա եմ դարձնելու