Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 76 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Ասափի

2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։

3 Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝ Գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։ Չէր ուզում մխիթարվել հոգիս,

4 Հիշում էի Աստծուն և ուրախանում, Հոգնությունից իմ ներսում նվաղում էր հոգիս։ Հանգիստ

5 Քուն չտվեցիր իմ աչքերին, խռովվեցի ու չխոսեցի։

6 Հին օրերի մասին խորհեցի Եվ հին տարիները հիշեցի։

7 Գիշերը սրտիս հետ խոսեցի. Հոգնությունից իմ ներսում Տառապեց հոգիս։

8 Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։

9 Կամ իսպառ զրկելո՞ւ է ինձ իր ողորմությունից, Կամ վե՞րջ է դնելու իր խոսքին սերնդեսերունդ։

10 Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ

11 Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։

12 Հիշեցի Տիրոջ գործերն ի սկզբանե, Հիշեցի նրա սքանչելիքները։

13 Խոսեցի քո բոլոր գործերի մասին, Խորհեցի քո ձեռքի գործերի մասին։

14 Աստվա՛ծ, քո ճանապարհները սրբության մեջ են. Ո՞վ է ավելի մեծ Աստված, քան մեր Աստվածը,

15 Դու սքանչելագործ Աստված ես։ Քո զորությունը ցույց տվեցիր քո ժողովրդին.

16 Քո բազուկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ Հանգիստ

17 Ջրերը տեսան քեզ, Աստվա՛ծ, Ջրերը տեսան քեզ և վախեցան, Եվ անդունդները խռովվեցին բազում ջրերի ձայնից։

18 Ամպերը ձայն տվեցին, և նետերը սլացան

19 Քո անիվի որոտման ձայնից։ Տիեզերքում երևացին քո փայլատակումները. Երկիրը խռովվեց և դողաց։

20 Ծովում են քո ճանապարհները, Քո շավիղները՝ հորդառատ ջրերում, Եվ քո հետքերը չեն երևում։

21 Իբրև հոտ առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի ձեռքով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ