Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չարիքները քեզ չեն հասնի, Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։ |
Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։
Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։
Դավիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։
իր հոխորտանքով շատերին է տառապեցրել։ Կթառամի տոթ եղանակին, ինչպես խոտը կամ ինչպես հասկը՝ ընկած ցողունից։
Զրկվեցի իմ ազգատոհմից, թողեցի իմ մնացած կյանքը, որը ելավ ու հեռացավ ինձնից, ինչպես նա, որ քանդում է կանգուն տաղավարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատվի, ինչպես ջուլհակի ոստայնը, որ մոտ է կտրվելու։
Եթե վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամյան արծաթ, իսկ նույն տարիքի կնոջը՝ տասը երկդրամյան։
Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
և կարող եմ այսօր, ինչպես այն ժամանակ, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այժմ նույնպես կարող եմ պատերազմի մեջ մտնել և դուրս գալ։