Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դավիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը,


Աբրահամը ծերացել էր, տարիքն առել։ Եվ Տերն օրհնել էր Աբրահամին ըստ ամենայնի։


Դավիթն այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց և նրա վրա ողջակեզներ ու հաշտության զոհեր մատուցեց։ Հետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետև նախկինը փոքր էր։ Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և Իսրայելից կոտորածը դադարեց։


Դավիթը երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց.


Բերսաբեեն մտավ սենյակ, արքայի մոտ։ Արքան շատ էր ծերացել, և սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։


Նրա սպասավորներն ասացին. «Մեր տիրոջ՝ արքայի համար մի կույս աղջիկ գտնենք, որ սպասավորի և հոգ տանի նրան, նրա հետ քնի, ու մեր տերը՝ արքան, տաքանա»։


Դավիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարեն Իսրայելի վրա թագավորեց իր որդի Սողոմոնը։


Չարիքները քեզ չեն հասնի, Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։


Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա։


Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։


Հեսուն ծերացել էր և տարիքն առել։ Տերն ասաց Հեսուին. «Դու ծերացել ես և օրերդ ապրել ես, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ