Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 12:20
35 Խաչաձեւ Հղումներ  

Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։


Եվ ի՞նչ հույս ունի ամբարիշտը, որ հաստատ կմնա. գուցե Տիրոջը ապավինելով կարողանա փրկվե՞լ,


Որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ չպիտի կարողանանք տանել։


Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։


(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։


Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։


Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց։


Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին Եվ մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։


Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։


Ով իր տունը տոկոսներով և վաշխով է լցնում, հավաքում է նրա համար, ով ողորմում է աղքատին։


Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։


Քանզի իմն են անտառի բոլոր գազանները, Լեռների երեներն ու բոլոր անասունները։


Անօրեններին գանձերը չեն օգնի, իսկ արդարությունը փրկում է մահից։


Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։


Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։


«Եկե՛ք,- ասում են,- գինի առնենք և հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի»։


Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության,


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ