Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 38:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Զրկվեցի իմ ազգատոհմից, թողեցի իմ մնացած կյանքը, որը ելավ ու հեռացավ ինձնից, ինչպես նա, որ քանդում է կանգուն տաղավարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատվի, ինչպես ջուլհակի ոստայնը, որ մոտ է կտրվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Իմ բնակարանը վերցվում է ու հովվի վրանի նման տարվում ինձնից։ Ես ջուլհակի պես փաթաթեցի իմ կյանքը. նա ինձ կտրելու է թեզանից։ Ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 38:12
20 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։


Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։


Դու փշրեցիր վիշապի գլուխը Եվ որպես կերակուր տվեցիր եթովպացիների զորքերին։


(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։


Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։


Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։


Սիոնի դուստրը լքված պիտի մնա, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակը՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը։


Այլ որքան բարձր է երկինքը երկրից, Այնքան զորացրեց Տերն իր ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։


«Կորչում եմ հողմավար. կարոտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։


Ով որպես ծաղիկ էր ծաղկել, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ստվեր. հաստատ չի մնա։


Տերն սկսեց խոցոտել ինձ, սակայն թող չսպանի ինձ իսպառ։


և առավոտից մինչև երեկո չեն դիմանա։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել, կորան։


Դու չես վախենա գիշերվա երկյուղից Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ