Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:9
29 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր, Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։


Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի։


Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։


«Կանանցածին մարդը սակավակյաց է ու լի բարկությամբ։


Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։


Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։


Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։


Ես իմ ուխտը հաստատեցի նրանց հետ՝ տալու նրանց քանանացիների երկիրը, որտեղ նրանք պանդուխտ եղան։


Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։


Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,


(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։


Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։


Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։


քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ՝ երկրի վրա, այլ փնտրում ենք գալիք քաղաքը։


Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։


Մաթուսաղայի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 969 տարի, և մեռավ։


Արդ, միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ որքան այս մարմնի մեջ ենք բնակվում, տարագիր ենք Տիրոջից


Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»։


Ինձ պաշարեցին չարերը, որոնց թիվ չկար, Իմ անօրենությունները հասան ինձ, և ես չկարողացա տեսնել։ Գլխիս մազերից ավելի շատացան, և սիրտս լքեց ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ