Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կյանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:35
15 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց Աբեսաղոմին. «Ո՛չ, որդյա՛կ իմ, ամենքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ»։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց գնալ և օրհնեց նրան։


Դավիթը նրան ասաց. «Եթե ինձ հետ գաս, ինձ վրա բեռ կլինես,


Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։


չհաշված նրանց ծառաներին, աղախիններին և նրանց կրտսերներին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունհինգ հոգի էին։ Նրանց սաղմոսասաց երգիչները՝ այր և կին, երկու հարյուր հոգի էին։


չհաշված նրանց ծառաներին և աղախիններին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին։ Սաղմոսերգուները՝ տղամարդիկ և կանայք, երկու հարյուր քառասունհինգ հոգի էին։


Որովհետև միտքն է քննում խոսքը, ու քիմքն է համտեսում կերակուրը։


քանի որ իմ լեզվին անիրավ բան չկա, կամ իմ կոկորդը իմաստություն չի՞ խոկում»։


Չարիքները քեզ չեն հասնի, Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։


Եթե մի տանը քիչ են, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա թող կանչեն իրենց հարևանին կամ ընկերոջն այն հաշվով, որ բավարար լինեն գառի համար։


Փարավոնի դուստրն ասաց. «Գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը։


Ինձ համար արծաթ, ոսկի և թագավորական գանձեր կուտակեցի ինձ ենթակա գավառներից։ Գուսաններ, երգիչներ ու երգչուհիներ ունեցա և մարդու որդու համար՝ ամեն մեղկություն։ Տղամարդ և կին տակառապետներ բերեցի ինձ համար՝ բաժակներս լցնելու համար։


Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։


քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ