10 Բայց վախճանված մարդը՝ ընկածը, գնաց և այլևս գոյություն չունի։
10 Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։
բժշկելով մաշկս, որ այս բոլորը կրեց։ Տիրոջ կողմից են պատահել ինձ այս ամենը,
նույնպես մարդիկ թե ննջեն, վեր չեն կենա. մինչև երկինքը իսպառ չլուծվի, չեն զարթնի իրենց քնից։
Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։
Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։
Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։
Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
Ինձ ինչո՞ւ հանեցիր որովայնից, ու տեղում չմեռա։ Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ,
Ինչո՞ւ չմեռա ես որովայնում, այլ դուրս եկա արգանդից՝ փոխանակ անմիջապես կորչելու։
Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
Այժմ ես ննջած կլինեի, քուն մտած կհանգչեի
Լավ կլիներ, եթե ձեզ քններ։ Եթե ամեն արված իրեն վերագրեք,
ջրի հոտից իսկ կծաղկի իսկույն, նորատունկի պես պտուղներ կտա։
Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։
երբ թվա, թե հաստատված է, այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։
Ամեն բան նույն տեղն է գնում. ամեն ինչ հողից է առաջացել և ամեն ինչ հող է դառնում։
Եվ ո՞վ գիտե, թե մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչն իջնում է ցած՝ հողի մեջ։