ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Եվ տե՛ս իմ նվաստացումն իմ թշնամիներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որպեսզի Սիոնի աղջկա դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։ |
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Եվ արդ, ահա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ, և տեսա այն նեղությունը, որով եգիպտացիները նեղեցին նրանց։
Ահա այս է այն պատգամը, որ հայտնեց Աստված նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կույս դուստրը, քո հետևից գլուխ շարժեց Երուսաղեմի դուստրը։
Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։
«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։
Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։