Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։
Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։
Ամեն շնչավոր ու շարժվող էակ, բոլոր նրանք, որոնց վրա այս գետը գա, ապրելու են։ Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետև այս ջուրը, հասնելով այնտեղ, բուժիչ է լինելու։ Կենդանանալու և ապրելու է ամեն ոք, ում վրա հասնի այս գետը։
Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։