Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 75 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին՝ Ասափի օրհներգության սաղմոսը։ Երգ ասորեստանցիների մասին

2 Հայտնի է Աստված Հուդայի երկրում, Եվ մեծ է նրա անունն Իսրայելում։

3 Խաղաղության մեջ հաստատվեց նրա տեղը, Եվ բնակությունը՝ Սիոնում։

4 Տերն այնտեղ խորտակեց աղեղի զորությունը, Զենքը, սուրը և ճակատամարտը։

5 Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների։

6 Պիտի խռովվեն բոլորը, որ սրտով անմիտ են, Ննջեցին իրենց քնի մեջ և ոչինչ չգտան. Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար,

7 Նաև նրանք, որ ձի էին հեծել, Քո սաստից ննջեցին, ո՛վ Հակոբի Աստված։

8 Ահեղ ես դու. քո բարկության պատճառով ո՞վ կարող է քեզ ընդդիմանալ։

9 Երբ երևացիր երկնքից, քո բարկությունը հայտնվեց։ Երկիրը վախեցավ և սարսեց,

10 երբ Աստված եկավ դատելու, Ապրեցնելու երկրի բոլոր հեզերին։ Հանգիստ

11 Քանզի մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, Եվ իմաստությամբ ծածկվածները Պիտի օրհնեն քեզ։

12 Ուխտե՛ք և կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու համար Բոլորդ, որ նրա շուրջն եք։ Զոհե՛ր մատուցեք

13 Ահեղին, Որ առնում է իշխանների հոգիները, Եվ որից սարսում են Երկրի բոլոր թագավորները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ