ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ13 Աղքատների արյան համար վրեժխնդիր լինելիս Տերը հիշեց և չմոռացավ նրանց աղոթքները։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ, Տես գլուխը |
Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։