ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։ |
Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։
Ապա, յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփորի ձայնով ազդարարե՛ք Քավության օրը ձեր ողջ երկրում, ձեր ամբողջ երկրում շեփորով ազդարարե՛ք։
Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։
ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները, քաղցրորեն լցրիր ինձ քո ներկայության ուրախությամբ” (Սաղ. 15(16).8-11)։
կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։
Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը, և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” (Սաղ. 18(19).5)»։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։