Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 97 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Սաղմոս Դավթի

1 Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։

2 Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,

3 Հիշեց Հակոբին իր ողորմությամբ, Իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի։ Եվ երկրի բոլոր ծագերը տեսան մեր Աստծու փրկությունը։

4 Աղաղակե՛ք Տիրոջը, ո՛ղջ երկիր, Օրհնեցե՛ք, ցնծացե՛ք և սաղմո՛ս երգեք։

5 Սաղմո՛ս երգեք մեր Աստծուն օրհնությամբ, Օրհնությամբ և սաղմոսի ձայնով։

6 Կռածո փողերի օրհնության ձայնով, Օրհնությամբ, ցնծությամբ և եղջերափողի ձայնով Աղաղակե՛ք Տեր թագավորի առջև։

7 Թող խռովվի ծովն իր լիությամբ, Տիեզերքը և իր բոլոր բնակիչները,

8 Եվ գետերը թող ծափահարեն միասին։ Լեռները թող ցնծան Տիրոջ առջև, որ եկել է,

9 Եվ հասել է Տերը՝ երկիրը դատելու։ Պիտի դատի երկիրն արդարությամբ Եվ իր ժողովուրդներին՝ ուղղությամբ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ