6 Խավարում շրջող իրից Եվ դևի կեսօրվա գայթակղությունից։
6 Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։
Ով որպես ծաղիկ էր ծաղկել, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ստվեր. հաստատ չի մնա։
Որքան հեռու է արևելքն արևմուտքից, Այնքան հեռացրեց մեր անօրենությունները մեզնից։
Նա, որ քեզ տալիս է քո ցանկացած բարիքը Եվ քո մանկությունը նորոգում արծվի նման։
Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։
Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։
Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։