Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ապա, յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփորի ձայնով ազդարարե՛ք Քավության օրը ձեր ողջ երկրում, ձեր ամբողջ երկրում շեփորով ազդարարե՛ք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:9
20 Խաչաձեւ Հղումներ  

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան օր թող լինի՝ Տիրոջը նվիրաբերված մի սուրբ տոն՝ շեփորահարություններով և սուրբ հավաքներով։


«Այս յոթերորդ ամսի տասներորդ օրը Քավության օր է, սուրբ հավա՛ք արեք։ Իններորդ օրվա երեկոյից սկսած ձեր անձը խոնարհեցրե՛ք և Տիրոջը ողջակեզնե՛ր մատուցեք։


Արդարև, Աստծու Խոսքը ձեր միջոցով թնդաց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատը սփռվեց ամենուրեք, ուստի կարիք չունենք այդ մասին խոսելու,


նշանների ու հրաշքների զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ։ Այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև Լյուրիկացիների կողմերը ավարտին հասցրի Քրիստոսի Ավետարանի քարոզությունը։


Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը, և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” (Սաղ. 18(19).5)»։


Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։


Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանական տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի՞ այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա՞»։


Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։


Ազատագրման տարում կալվածքի նախկին տերն այն հետ պիտի ստանա։


Եթե ագարակը նվիրաբերի ազատագրման տարվանից, նրա ամբողջ արժեքը պետք է հաշվվի։


Այդ օրը ձեզ համար քավության օր պիտի լինի, որպեսզի Տիրոջ առաջ մաքրվեք ձեր բոլոր մեղքերից ու սրբվեք,


Նա այսպիսով թող ավարտի սրբարանի, Վկայության խորանի ու զոհասեղանի սրբագործումը։ Նա թող սրբագործի նաև քահանաներին։ Նա թող մոտ բերի կենդանի այծին։


Հաշվի՛ր հանգստյան յոթ տարի՝ յոթ անգամ յոթ տարի, և կլինի քառասունինը տարի։


Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,


Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում և կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։


Սա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը. այդ օրը ոչ մի գործ չպետք է անեք։ Դա վերաբերում է և՛ տեղաբնակ իսրայելացուն, և՛ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտին։


Տե՛ր, նայի՛ր քո ծառաներին ու քո ձեռքերի գործերին Եվ առաջնորդի՛ր նրանց որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ