ՍԱՂՄՈՍՆԵՐ 88:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վիրավորների նման խոնարհեցրիր ամբարտավաններին, Քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։ |
Թող սա քեզ հուշ լինի, որ թշնամին նախատեց Տիրոջը, Անզգամ ժողովուրդը բարկացրեց քո սուրբ անունը։
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տե՛ր, Աստվա՛ծ, այդ դու գիտես»։
«Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։
Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,
Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։