30 Չարը շտապում է դեպի անդարձ կորստյան այն օրը. քշվում է դեպի օրը հատուցման։
30 Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։
Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. նրա վրա հասնելու է ցասման օրը։
Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, և այս է նրա սահմանված ունեցվածքն Այցելուից»։
Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։
Նրա աչքերը կտեսնեն իր սպանվելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատվի։
Հարցրե՛ք ճանապարհի անցորդներին. և նրանց ցուցումները մի՛ արհամարհեք։
Ո՞վ է պատմելու նրա առաջ իր վարքի մասին, արածի համար ո՞վ պիտի հատուցի նրան։
Անիրավ մարդու բաժինը կործանումը չէ՞, կամ անօրենություն գործողների բաժինը վտարումը չէ՞։
Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկությամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ և սառեցրո՛ւ ամբարտավաններին։
Տերը չի մերժում անմեղին. ամբարիշտի ամեն ընծա ընդունելի չի լինելու։
Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։ Հավիտյան հիշեց իր ուխտը,
որ ելքն ի վերուստ է։
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։
Բայց Նաթանի որդի Իսմայելը ութ տղամարդու հետ փրկվեց Հովնանի ձեռքից և ընկավ ամովնացիների մոտ։
Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
Բարկության օր է այն օրը, նեղության և վտանգի օր, թշվառության և կործանման օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր,
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։
Իսկ այժմ երկինք և երկիր այդ նույն խոսքով են հարատևում՝ պահված դատաստանի օրվա կրակին և ամբարիշտ մարդկանց կործանման։
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
քանի որ եկավ նրա բարկության մեծ օրը, և ո՞վ կարող է դիմանալ։