Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 26:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 26:6
17 Խաչաձեւ Հղումներ  

Դժոխքն ու կործանումը հայտնի են Տիրոջ առջև, ինչո՞ւ ոչ՝ նաև մարդկանց սրտերը։


Տե՛ր, Տե՛ր, իմ փրկությա՛ն զորություն, Պատերազմի ժամանակ գլխիս հովանի՛,


Քանի որ եթե թաքնվեն դժոխքում, այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց, և եթե ելնեն երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, և եթե թաքնվեն Կարմելոսի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց։


Կորուստը, մահը ասացին. «Լսել ենք նրա փառքի մասին»։


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։


Հրի կայծակնե՛ր թափիր նրանց վրա Եվ կործանի՛ր նրանց, Որ տառապանքից չփրկվեն։


Դու տիրում ես ծովի զորություններին, Եվ նրա ալիքների խռովությունը դու ես հանդարտեցնում։


Նրա բերանից վառված լապտերներ են դուրս ժայթքում, և հրեղեն շանթեր են արձակվում։


Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կիմանաս։


Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։


Այժմ ես ննջած կլինեի, քուն մտած կհանգչեի


Նա մաշեցնում է լեռները, և չեն իմանում, որ բարկությամբ կտապալի դրանք։


կրակ կվառվի իր մարմնի բոլոր անդամների մեջ. որ կողմն էլ հասնի, հիմքից կջնջի։


Քո առաջ ահով բացվելո՞ւ են դռները մահվան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։


Ինչպես դժոխքն ու կորուստն են անհագ, այնպես էլ աչքերն ագահ մարդու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ