Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տե՛ր, Աստվա՛ծ, այդ դու գիտես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:3
14 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։


Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։


ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։


Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։


Ձեզ ինչո՞ւ է անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն կտա։


Տերն է սպանում և ապրեցնում, գերեզման իջեցնում և հարություն տալիս։


Նրանք չխորհեցին մտքում ունենալ այս. արդ, կստանան ապագայում։


Բայց մեկը գուցե հարց տա. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները կամ ի՞նչ մարմնով են գալու»։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Երբ քեզ՝ քաղաքդ, ավերածության մատնեմ այն քաղաքների պես, որ այլևս չեն բնակեցվել, երբ անդունդները քեզ վրա հանեմ, ու քեզ առատ ջրեր ողողեն,


Ինձ ոսկորների շուրջը ման տվեց։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։


Վիրավորների նման խոնարհեցրիր ամբարտավաններին, Քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ