Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա գլխին կդառնան իր ցավերը, Նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։ |
Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։
Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։
Եվ տեսնում է զրկվածների արդար դատը։ Տերը հաց է տալիս քաղցածներին Եվ կապյալներին արձակում։
Ո՜վ Տեր, իմ ամբողջ սրտով քեզ գոհություն կմատուցեմ Եվ կպատմեմ քո բոլոր սքանչելիքների մասին։
Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի Տերը թագավորեց, վայելչություն հագավ, Զորություն հագավ Տերը և գոտևորվեց, Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։
որպեսզի Հերոբոաղի յոթանասուն որդիներին հասած անիրավությունը նրա վրա գա, և նրանց արյունը հասնի իրենց եղբայր Աբիմելեքի վրա, որ նրանց կոտորեց, նաև Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։
Սյուքեմի մարդկանց բոլոր չարագործություններն Աստված նրանց գլխին թափեց, և Հերոբոաղի որդի Հովաթամի անեծքը նրանց գլխին եկավ։