Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնի հանցանքը, և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:29
18 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։


Տերը Սավուղի տան թափած ամբողջ արյունը քո դեմ դարձրեց, քանի որ նրա փոխարեն դու թագավորեցիր։ Տերը քո թագավորությունը հանձնեց քո որդի Աբեսաղոմի ձեռքը։ Նա քեզ է վերադարձնում քո չարիքը, քանի որ դու արյունարբու ես»։


Դրանից հետո Դավիթը, իմանալով այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Տիրոջ առաջ հավիտյան անպարտ ենք Ների որդի Աբենների արյան համար։


Ասորիների զորքի հրամանատար Նեեմանը գեղեցկադեմ էր և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, քանի որ նրա միջոցով էր Տերը փրկություն տվել ասորիներին։ Այս մարդը հզոր էր, սակայն բորոտ։


Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։


Նրա գլխին կդառնան իր ցավերը, Նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները։


և եթե ոտքի կանգնի ու կարողանա ցուպի օգնությամբ քայլել, հարվածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկվելու վնասի ու բժշկության համար թող հատուցում վճարի։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե որևէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումն անմաքուր է։


Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։


Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։


Սպանվածին առավել մոտիկ գտնվող քաղաքի բոլոր ծերերն իրենց ձեռքերը թող լվան ձորում ջլակոտոր արված երինջի գլխի վրա


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


որպեսզի Հերոբոաղի յոթանասուն որդիներին հասած անիրավությունը նրա վրա գա, և նրանց արյունը հասնի իրենց եղբայր Աբիմելեքի վրա, որ նրանց կոտորեց, նաև Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ