Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 որպեսզի Հերոբոաղի յոթանասուն որդիներին հասած անիրավությունը նրա վրա գա, և նրանց արյունը հասնի իրենց եղբայր Աբիմելեքի վրա, որ նրանց կոտորեց, նաև Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 որպեսզի Հերո-Բաաղի յոթանասուն որդիներին արած անիրավությունը գա, և նրանց արյունն իրենց եղբոր՝ Աբիմելեքի վրա հասնի, որը սպանել էր նրանց. և Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը՝ իր եղբայրներին սպանելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:24
12 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։


Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։


Գուբ փորեց և խորացրեց, Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ, Որ ինքը պատրաստեց։


Նրա գլխին կդառնան իր ցավերը, Նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները։


Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։


«Անիծյալ լինի նա, ով կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի ծայրերը կտրված էին, հավաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպես ես էի արել, այդպես էլ Աստված ինձ հատուցեց»։ Նրան բերեցին Երուսաղեմ, և նա այնտեղ մեռավ։


Սյուքեմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին և կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց մոտի ճանապարհով։ Լուրը հասավ Աբիմելեքին։


Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ