և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը, Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զարմանալի ես քո սրբարանում, ո՜վ Աստված, Իսրայելի՛ Աստված. նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյա՜լ է Աստված։ |
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ
Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիներն այս օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, քանզի փառքով է փառավորված։ Նրանց երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Եթե պիտի հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տվեց։ Եվ այժմ էլ ասվում է ձեզ. “Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա”։
Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա, որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝ երկնքի հաստատության ամենակալը։
Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։