Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եփեսացիներին 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 որպեսզի ձեզ, ըստ իր փառքի մեծության, զորություն տա իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու,

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 3:16
28 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։


Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։


Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։


Եվ նրանց կզորացնեմ Տիրոջով՝ նրանց Աստծով, և նրա անունով կպարծենան»,- ասում է Տերը։


Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։


Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։


Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։


Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։


Իմ Աստված էլ ձեր բոլոր պետքերը փառավորապես կհոգա ըստ իր առատության, Քրիստոս Հիսուսի միջոցով։


Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տերը ցնցում է Կադեսի անապատը։


Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից,


Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։


Դու քննեցիր իմ շավիղներն ու անկողինս Եվ բոլոր ճանապարհներս նախապես տեսար,


որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։


Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։


Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը


լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ,


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,


հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների.


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։


որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։


այլ հրեան նա է, որ ներքուստ է այդպիսին, և թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։


Թեկուզ մեծ ուժով գա նա ինձ վրա՝ իր պատուհասներն ի գործ չի դնի։


որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա,


որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ միանալով սիրով, և կատարյալ իմաստություն ձեռք բերեն՝ ամբողջական հարստությամբ, ճանաչելով Աստծու խորհուրդը, որ հայտնված է Քրիստոս Հիսուսով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ