Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիներն այս օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, քանզի փառքով է փառավորված։ Նրանց երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 15:1
27 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։


Առջևից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառավորված. երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց»։


Նրանց սրտերը ցավից սեղմվեցին, տկարացան, Եվ չկար մեկը, որ օգներ նրանց։


Աստված խոսեց իր սրբարանից. «Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։


Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ։


Արդ գիտեմ, որ Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները, քանի որ նա ազատեց նրանց բռնացողների ձեռքից»։


Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և ջրերն առավոտյան լցվեցին իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տերը եգիպտացիներին ընկղմեց ծովում


Այն ժամանակ Իսրայելը ջրհորի մոտ այս օրհներգը երգեց. «Փառաբանե՜ք այն


Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առաջ, և ծովի միջով անցան ինչպես ցամաքով, իսկ նրանց հալածողներին քարերի նման ընկղմեցիր բազում ջրերի մեջ։


Հիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ հանձնված են արդար մարդկանց։


Ծովի ջրերը հավաքեց կարծես տիկի մեջ Եվ իր գանձերը դրեց խորքերում։


Հին օրերի մասին խորհեցի Եվ հին տարիները հիշեցի։


Շատ անգամ փրկեց նրանց, Բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով Եվ ընկճվեցին իրենց անօրենության մեջ։


Մեղավոր մարդու համար սաստիկ որոգայթ կլարվի, իսկ արդարը ուրախության և խնդության մեջ պիտի լինի։


Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։


քեզնով պիտի ոչնչացնեմ նրանց այրուձին, ոչնչացնեմ նրանց կառքերն ու հեծյալներին։


բայց ես կցնծամ Տիրոջով և կուրախանամ իմ փրկիչ Աստծով։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, և ջրերը թող վերամիանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին»։


Գիշերը սրտիս հետ խոսեցի. Հոգնությունից իմ ներսում Տառապեց հոգիս։


Եվ այնտեղից կտամ նրան իր ունեցվածքը, և Աքովրի հովիտը՝ բացելու նրա միտքը, և նա խոնարհ կդառնա այնտեղ, ինչպես իր մանկության օրերին, և ինչպես եգիպտացիների երկրից իր ելնելու օրերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ