ՍԱՂՄՈՍՆԵՐ 66 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի 2 Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր մեզ, Ցո՛ւյց տուր երեսդ մեզ և ողորմի՛ր մեզ։ Հանգիստ 3 Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։ 4 Ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն, Աստվա՛ծ, Բոլոր ժողովուրդները պիտի խոստովանեն քեզ։ 5 Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ 6 Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ, Թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։ 7 Երկիրը տվեց իր պտուղը, և Աստված, Մե՛ր Աստված օրհնեց մեզ. 8 Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ, Եվ երկրի բոլոր ծագերը պիտի վախենան նրանից։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia