ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թաքցրո՛ւ ինձ չարերի ամբոխներից Եվ անօրենություն գործողների բազմությունից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ |
Իմ բոլոր թշնամիներից ավելի Ես եղա նախատինք դրացիներիս համար, Իսկ ծանոթներիս՝ մեծ ահ ու երկյուղ։ Բոլոր ինձ տեսնողները հեռու էին փախչում ինձանից,
Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։