Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 30:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Իմ բոլոր թշնամիներից ավելի Ես եղա նախատինք դրացիներիս համար, Իսկ ծանոթներիս՝ մեծ ահ ու երկյուղ։ Բոլոր ինձ տեսնողները հեռու էին փախչում ինձանից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 30:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։


Անարգեցիք աղքատի խորհուրդը, Բայց Տերն է նրա հույսը։


Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, Սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։


Ամբարիշտների երեսից, Որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիները պաշարեցին ինձ,


Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված, քո Աստվածն օծեց քեզ Ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։


Թող նրանք անարգվեն հեղվող ջրի պես, Նրա աղեղի լարման ժամանակ


Չարերի վաշխառությունից կփրկի նրանց հոգիները։ Նրա անունը պատվական է նրանց առջև,


փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն»։


Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։


ասելով. «Ամեն։ Օրհնությո՜ւն, փա՜ռք, իմաստությո՜ւն, գոհությո՜ւն, պատի՜վ, զորությո՜ւն և կարողությո՜ւն մեր Տիրոջը՝ Աստծուն, Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ