2 Երբ քեզ աղաչեմ, լսի՛ր աղոթքներս, Աստվա՛ծ, Թշնամու վախից ազատի՛ր հոգիս։
2 Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ,
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Հիշի՛ր մեզ, Տե՜ր, քո ժողովրդին հաճությամբ Եվ այցելի՛ր մեզ քո փրկությամբ։
Երկինքը կպատմի նրա արդարությունը, Նրա փառքը տեսան բոլոր ժողովուրդները։
Տիրո՛ջը փնտրեք ու հզոր կլինեք, միշտ նրա ներկայությո՛ւնը փնտրեք։
Որ գտնվում եք Տիրոջ տանը, Մեր Աստծու տան գավիթներում։
Թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն, Եվ նրանց թիկունքները կորցրո՛ւ հանապազ։
Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։
Առավոտ վաղ լսի՛ր ձայնս. Առավոտ վաղ պատրաստ կլինեմ Քո առաջ կանգնելու։
Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։
Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։
Ղևիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, և իմ ժողովուրդը պիտի լիանա իմ բարիքներով»,- ասում է Տերը։