Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։ |
Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։
Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։