Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 6:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից,

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 6:18
46 Խաչաձեւ Հղումներ  

Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,


Իսրայելը երկու մասի է բաժանվելու, և Տերն իր խոսքից հետ չի դառնալու ու չի զղջալու, քանի որ նա մարդ չէ, որ զղջա։ Նա սպառնացող է»։


Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող»։


Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» (հմմտ. Սաղ. 50(51).6բ)։


Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների


Եթե ասենք, թե չենք մեղանչել, սուտ ենք հանում նրան, և նրա խոսքը մեր մեջ չէ։


որպես ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամա, դիպվածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպեսզի սպանողը սպանվածի արյունակցի կողմից չսպանվի, մինչև որ ժողովրդի առաջ ատյանում չկանգնի։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


Այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ՝ ասելով, թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ» (Սաղ. 94(95).7-11)։


Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալը, մեր փրկիչ Աստծու և մեր հույսը եղող Հիսուս Քրիստոսի հրամանով,


Աստված նրան առաջադրեց որպես քավության միջոց իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար,


Եվ կնստեք ամրոցներում, դուք, ժողովրդի կալանավորնե՛ր, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ։


Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։


Այսպես է ասում Տերը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, և իմ ուխտի մեջ կմնան,


Ամո՛ւր պահիր իմ խրատը և բաց մի՛ թող, այլ պահի՛ր այն ինքդ քեզ համար կյանքիդ ընթացքին,


Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը.


Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։


Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մեջ իսկ ունի այս վկայությունը. ով չի հավատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված վկայեց իր Որդու համար։


Հավատի բարի պատերա՛զմ մղիր և ամո՛ւր կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը բազում վկաների առաջ։


Եվ համբերության ու ամեն տեսակ մխիթարության Աստված թող ձեզ շնորհի, որ միմյանց համախոհ լինեք Հիսուս Քրիստոսի օրինակով,


Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։


և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։


Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։


եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։


Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


ասում են ու բողոքում նրա բնակիչները.- եկե՛ք նրա հետ խաղաղություն անենք»։


Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետև ոչինչ անել չեմ կարող, մինչև որ դու այնտեղ հասնես»։ Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգովր։


բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդվեց Տերը և էլ չի զղջա. դու հավիտյան քահանա ես» (Սաղ. 109(110).4))։


իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։


այն հույսի համար, որ վերապահված է ձեզ երկնքում։ Այդ հույսի մասին նախապես լսեցիք Ավետարանի՝ ճշմարիտ խոսքի միջոցով,


Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն,


Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։


Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։


Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։


Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։


Ահա թե ինչու Աստված, կամենալով առավել ևս ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը,


քանզի Օրենքը կատարյալ ոչինչ չարեց,- և նրա տեղ մտավ լավագույն մի հույս, որով մոտենում ենք Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ