Դրա համար ամբարիշտները Հարություն չեն առնի դատաստանի համար, Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու անօրենություն չես կամենում, Չարերը քեզ մոտ չեն բնակվում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։ |
Դրա համար ամբարիշտները Հարություն չեն առնի դատաստանի համար, Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։
«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։
Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,
Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։