Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի

2 Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց, Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։

3 Մարդն իր ընկերոջ հետ նանրությամբ խոսեց, Նենգ շրթունքներով շողոքորթություններ խոսեց։

4 Տերը թող կործանի նենգավոր շրթունքները Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.

5 «Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, Արդ, ո՞վ է մեր տերը»։

6 «Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։

7 Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, Ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ Յոթնապատիկ սրբված և զտված հողից։

8 Դու, Տե՛ր, պահեցիր մեզ և փրկեցիր Այս սերնդից մինչև հավիտենություն։

9 Շուրջանակի ամբարիշտներ են շրջում. Ըստ քո բարձրության՝ մեծությո՛ւն շնորհիր Մարդկանց որդիներին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ