ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց Իր սրբի համար, Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։ |
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
Որոնք իրենց հոգիների մեջ զորացրին չարության խոսքերը, Խորհեցին իմ դեմ որոգայթ լարել Եվ ասացին. «Տերը չի տեսնում այս»։
Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին,
Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։
Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։