20 Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է, և ողջ երկիրը թող վախենա նրա երեսից։
20 Սակայն Տերն իր սուրբ տաճարում է, լռի՛ր նրա առաջ, ո՛վ համայն երկիր։
Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։
Վախեցե՛ք Տիրոջ՝ Աստծու հայացքից, քանի որ մոտ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստել է իր զոհաբերությունները և կանչել է իր հրավիրյալներին։
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
Տերը թող կործանի նենգավոր շրթունքները Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.
Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։
լեռների փապարներով, իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են. իմ կյանքը դուրս կգա կործանումից։ Տե՛ր իմ, Աստվա՛ծ,
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։
Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։
Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։
Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը, և գետերը պաշարեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,
Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։
Ամբակում մարգարեի աղոթքը՝ երգով։
Մի՞թե մոտս մատյան կա, կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լռեցնեմ։