ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթ դարձնեք, մինչև ե՞րբ ունայն բան պիտի սիրեք և ստություն խնդրեք։ (Սելա)։ |
Դրա համար բոլոր սրբերը անհրաժեշտ ժամին Աղոթքի կկանգնեն քո առջև. Առատ հեղեղներից ու ջրերից ոչինչ չի մոտենա նրանց։
Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր, երբ Սավուղը զորք ուղարկեց պաշարելու նրա տունը և սպանելու նրան
Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ Հույսը դնելով նրա վրա։ Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։
Պարտության մատնված եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրա հույս էին դրել, և որոնք նրանց համար փառք էին»։
քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։
Այսպես է ասում Տերը. «Ձեր հայրերն ի՞նչ սխալ գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և սնոտի աստվածների հետևից գնալով՝ սնահավատ դարձան։
Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։
իմ հոգու տկարանալու ժամանակ քեզ կանչեցի, հիշեցի Տիրոջը. և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։
Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի զայրացնի ինձ, մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ այն բոլոր հրաշքներից հետո, որ կատարեցի նրանց մեջ։
Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։
Մի՛ գնացեք սուտ աստվածների հետևից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տա և չեն փրկի, քանի որ նրանք աստվածներ չեն։