Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Մինչև ե՞րբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:3
28 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։


«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։


քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-


Բայց երբ նեղության մեջ ընկավ, Տիրոջ՝ իր Աստծու ներկայությունը փնտրեց և իրեն չափազանց խոնարհեցրեց իր հայրերի Աստծու առջև։


Նրա աղոթքի խոսքերը, և թե ինչպե՛ս Տերը լսեց նրան, ինչպես նաև նրա բոլոր մեղքերն ու նրա անհավատարմությունը Տիրոջ հանդեպ և այն տեղերը, ուր պաշտամունքի բարձունքներ շինեց, պաշտամունքային փայտե սյուներ կանգնեցրեց ու կուռքեր պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնված տեսանողների գրքերում։


պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։


և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։


Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի. Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում»։


Եվ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, վաղն իսկ՝ հենց այս ժամին, անթիվ-անհամար մորեխ կթափեմ քո տարածքների վրա։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ պիտի չանսաք իմ պատվիրաններին ու օրենքներին։


Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։


Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն անեն անապատում”»։


Եվ դու տակավին պիտի շարունակես չարչարե՞լ իմ ժողովրդին։


Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։


քանզի կանչում էի, բայց չէիք լսում, թախանձում էի, բայց չէիք հնազանդվում,


Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։


Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։


Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,


քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։


Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։


Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


Քանի որ իմ իրավունքը փոխարինեցին հեթանոսների անիրավության հետ և իմ օրենքները՝ իրենց շուրջը գտնվող երկրների օրենքների հետ, որովհետև մերժեցին իմ իրավունքը և իմ օրենքներով չընթացան”։


«Մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ, որ այս չար ժողովուրդը տրտնջա իմ առջև։ Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը ձեր դեմ։


Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,


Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։


Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ